Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Աշխարհի քարտեզի վերաձևումը շարունակվում է

Աշխարհի քարտեզի վերաձևումը շարունակվում է
25.04.2025 | 18:37

Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմից ոչ թե հինգ պակաս, այլ մեկ րոպե պակաս իրավիճակում են։

Քարտեզի վերաձևումը շարունակվում է:

ԱՄՆ-ի նախագահն իր աջակցությունն է հայտնել Հնդկաստանին:

Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամ կամ եղբայր Պակիստանի հետ Հնդկաստանի պատերազմը, անշուշտ, լի է մարդկության համար վտանգավոր տարրերով, բայց ԱՄՆ-ի նման դիրքորոշումը կարող է որոշակիորեն ազդել ռազմատենչ տրամադրությունների վրա:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6593

Մեկնաբանություններ